ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը

Ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը։

«Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։

Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից»: