ՌԴ ՊՆ-ն հերքել է խաղաղապահների՝ ադրբեջանական շրջափակման մեջ լինելու մասին տեղեկությունը

Արցախում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբը մշտական փոխգործակցության մեջ է Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ, այդ թվում` հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով: «Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր հարցազրույցում ասել, որ նախնական տեղեկություններ կան, թե Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորականները շրջափակել են ռուս խաղաղապահներին։