Մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում. Երևանի քաղաքապետարան

Մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում. Երևանի քաղաքապետարան
Մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության […]

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Նշվել է նաև, որ մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ:

«Երեք տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որևէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք և բոլոր պատասխանատուներին մեկ անգամ ևս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադրիր ու հետևողական»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության:

Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու 239 հատվածներում արդեն իսկ համապատասխան գծանշումներ են կատարվել: Դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերի բաշխման գործընթացը:

Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ ուժեղացված հսկողություն կսահմանվի:

Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերծանրաբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:
Ավարտական փուլում են գրադարանների, երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ կրթամշակութային 57 հաստատությունների մեծ մասում աշխատանքներն արդեն ավարտվել են: Քաղաքապետը հանձնարարել է մինչ ավարտական ակտերի ստորագրումը մեկ անգամ ևս մանրակրկիտ ուսումնասիրել կատարված աշխատանքի որակը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն