Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով․ Factor.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի նախագահի մոտ եղել են հիվանդության ախտանշաններ։ Մակրոնը 7 օր կինքնամեկուսանա։ «Հանրապետության նախագահի մոտ ախտորոշվել է COVID-19 հիվանդություն: Համաձայն բոլոր գործող սանիտարական կանոնների, պետության ղեկավարը մեկուսացված կլինի 7 օր:

Նա կշարունակի աշխատել և իրականացնել իր գործունեությունը հեռավար կարգով»,- ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

© factor.am