Պատերազմի հետևանքով Արցախում վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն

Արցախի քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Պատերազմը ահռելի վնասներ է պատճառել ոչ միայն Ստեփանակերտին, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերի:

Անմիջապես հրադադարից հետո շինարարական աշխատանքներ են իրականացվում Արցախի ողջ տարածքում: Ավերված շենք-շինությունների գույքագրման և շինարարական աշխատանքներն ընթանում են իրար զուգահեռ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում վնասները վերականգնվեն:

Ընդհանուր առմամբ վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն: Շինաշխատանքներին ընդգրկված են տարբեր շինարարական կազմակերպություններ։