Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է

Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է
Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է

Դատարանն այսօր բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Նարեկ Մութաֆյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով: