Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում
Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքէջը` հավելելով, որ նիստին ներկա է եղել Սուրիկ Խաչատրյանը, իսկ  որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է վերջին պահին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանը 1996-1999 թվականներին պաշտոնավարել է, որպես Գորիսի քաղաքապետ, իսկ 2004 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պատշտոնը, որից հրաժարական է տվել անցած տարվա հունիսին` Գորիսում իր առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի ողբերգական դեպքերից հետո, որի հետեւանքով սպանվել է Ավետիք Բուդաղյանը:

«Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Վերջինս էլ, այս ամսվա սկզբին ազատվելով մարզպետի պաշտոնից,  նշանակվեց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ»,-նշում է աղբյուրը: