Վրաստանում հարսանիքների, ծնունդների, թաղման արարողությունների մասնակիցների թիվը չպետք է անցնի 10-ից

Aliq.ge-ն գրում է․

Կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել:

Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:

Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:

Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների  քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Վրաստանում արձանագրվում է վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ: Այսօր երկրում 44 նոր վարակված կա: