Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է․ Նիկոլ Փաշինյան

Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարեւոր հարցերից է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հավելել․

«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետեւ ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջեւ երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»: