ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: 

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, հատվածաբար առկա է նաև մառախուղ և ճանապարհահատվածները սառցակալված են:

 Տավուշի մարզը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ Ստեփանավանը, Նոյեմբերյանը և Սպիտակը փակ են բեռնատարներով երթևեկելու համար:

Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- նշվում է հայտարարությունում: