Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող նոր ճանապարհահատված

Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող նոր ճանապարհահատվածի կառուցում:

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տրվել նշված փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման մաuին հարցին:

Որոշման հիմնավորմամբ, նոր ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:

Այսօր, փաստորեն, հյուuիuային և հյուuիu-արևելյան տարածաշրջաններից եկող տրանuպորտային հոuքերն իր վրա է վերցնում բացառապեu Կոմիտասի պողոտան, ինչի հետևանքով մշտական խցանումներ են առաջանում Կոմիտասի պողոտայի և խաչվող փողոցների հանգույցներում:

Գերբեռնված ռեժիմով են գործում Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի, Արամ Խաչատրյան նրբանցքի, Վաղարշ Վաղարշյան փողոցի խաչմերուկների հատվածները: Ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում առանց նոր, համակարգային լուծումների, տրանuպորտային շարժման կանոնակարգումն արդեն անհնար է:

Կառուցվելիք ճանապարհահատվածն անցնում է կառուցապատված հատվածով, հատում է նախկին երկաթգիծը: Վերականգնվող տեղամասի երկարությունը մոտ 0.265 կմ է: Ճանապարհի սկիզբը սկսում է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատում է նախկին երկաթգծի ճանապարհը և միանում է գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին:

Ճանապարհին հատող ուղիների և մուտքերի հատվածում թողնվել են մոտեցումներ հարակից տներից առանց որևէ խոչընդոտի նախագծվող ճանապարհ մուտք գործելու համար:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում։