Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմն անցկացրել է նախապատրաստական աշխատանքներ. ՊՆ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմն անցկացրել է նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինությունը, հանդերձանքն ու իրային միջոցները, հրահանգավորել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։