Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին փակ են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի:

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: