Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում: