Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արտաշիսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի ՈԿՖ Բանավանի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101-ի» 22-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Սամանդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 67-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Քաղսի-Սոլակ Ճանապարհին իրար են բախվել «Օպել Կորսա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ «Օպել Կորսայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։