Մեկ օրում Արցախ է վերադարձել 540 արցախցի

Վերջին մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 540 արցախցի։ Այդ մասին տեղեկացնում է Արցախում խաղաղապահ առաքելության լրատվական ծառայությունը։

Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, հրադադարի հաստատումից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 44 590 արցախցի։