ԷՄԳ-ն իջեցրել Է 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումը կորոնավիրուսի պատճառով

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումն իջեցրել Է օրական 1,1 մլն բարելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին ասված Է գործակալության հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԷՄԳ-ի տվյալներով՝ նավթի պահանջարկն այս տարի 2009 թվականից ի վեր առաջին անգամ կընկնի օրական 90 հազար բարելով մեկ տարի առաջվա պահանջարկի տվյալների համեմատությամբ:

«2020 թվականի առաջին եռամսյակում նավթի պահանջարկը Չինաստանում տարեկան արտահայտությամբ օրական ընկել Է 1,8 մլն բարելով, աշխարհում այդ ցուցանիշը նվազել Է օրական 2,5 մլն բարելով: Մենք հնարավոր ենք համարում, որ նավթի պահանջարկը մինչեւ նորմալին մոտ ցուցանիշներ կվերականգնվի 2020 թվականի երկրորդ կիսամյակում»,-նշվում Է հաշվետվության մեջ:

ԷՄԳ-ն նշում Է, որ այս տարի վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ հնարավոր Է նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը Չինաստանում սպառման կրճատման պատճառով, որին 2019 թվականին բաժին Էր ընկնում նավթի համաշխարհային պահանջարկի աճի ավելի քան 80 տոկոսը, ինչպես նաեւ առեւտրի ծավալների նվազման եւ ճանապարհորդությունների պահանջարկի անկման ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: