Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։