Պաշտոնական. Գյուրիի ճանապարհի ողբերգական վթարի դեպքով վարորդը կալանավորված է

Պաշտոնական. Գյուրիի ճանապարհի ողբերգական վթարի դեպքով վարորդը կալանավորված է
Պաշտոնական. Գյուրիի ճանապարհի ողբերգական վթարի դեպքով վարորդը կալանավորված է

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ին, 1970 թ. ծնված Մանվել Վարդանյանի վարած «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին բախվել է անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, իսկ ուղևորներ՝ 1975 թ. ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997 թ. ծնված Հովհաննես Չախոյանը, 1997 թ. ծնված Սամվել Հակոբյանը, 1992 թ. ծնված Ալբերտ Շախնազարյանը, Զարուհի Սիմոնյանը, Էդմոն Սիմոնյանը և Զարուհի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մանվել Վարդանյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:

© Medialab.am