Արդարությունն ու վրեժը. Արամ Աբրահամյան

Արդարությունն ու վրեժը. Արամ Աբրահամյան
Արդարությունն ու վրեժը. Արամ Աբրահամյան

Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաեւ մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաեւ դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել […]

Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաեւ մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաեւ դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին:

Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձեւանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը եւ գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը եւ ազգիդ:

Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը (որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին)՝ վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով: Հիշում եմ՝ երբ ահաբեկիչները խոցեցին Նյու Յորքի Առեւտրի կենտրոնի երկնաքերերը, ասուլիսի ժամանակ ԱՄՆ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասաց. «Հիմա հարված հասցնելու մեր հերթն է՝ նրանք, ովքեր իրականացրել են ահաբեկչությունը, պետք է արդար փոխհատուցում ստանան» (նա օգտագործել է to give justice արտահայտությունը):

Եթե խորը մտածենք, ապա վրեժ լուծելն ու արդարության հասնելը տարբեր բաներ են: Մի դեպքում դու տուրք ես տալիս քո ոչ այնքան պայծառ կրքերին, երկրորդ դեպքում քո գործողությունները պետք է որ քո զգացմունքների հետ կապ չունենան: Իհարկե, «արդարություն» հասկացությունը նույնպես սուբյեկտիվ է՝ այն, ինչ արդար է քեզ համար, կարող է բացարձակապես անարդար լինել դիմացինի համար, բայց այստեղ գոնե կա մտածված քայլեր կատարելու ձգտում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/14/515743/