Արմեն Մուրադյանը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց ռեկտորը։

«Այսօրվանից համալսարանական հիվանդանոցում եմ`պացիենտի կարգավիճակում`կովիդ, թոքաբորբ: Վստահում եմ մեր բժիշկներին, բուժքույրերին: Առողջ եղեք», -նշել է նա։