Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Վազգեն Մանուկյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, երբ վերջինը փողոցը փակած գյումերցիներին անվանել էր «բոմժեր»․

«Քաղաքական որոշ շրջանակների շահերը սպասարկող և իրեն առաջնորդ հռչակած Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ հանդգնել է գյումրեցիներին անվանել «բոմժեր»։

Ցավոք սրտի, նմանօրինակ գործիչների կենսագրությունն ու բառամթերքը տասնամյակներով չի փոխվում։ Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը, որից հետո նա այլևս չհամարձակվեց ոտք դնել մեր քաղաք։

Գյումրիից ու գյումրեցիներից հեռու մնացեք։ Մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով»։