Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկելու արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը հրավիրեց քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը սպառել է իրեն:

«Շատ լավ, սպառել ենք մեզ, եկեք գնանք, խորհրդարանական ընտրություններ անենք, տեսնենք, թե ով է սպառել: Եկեք նստենք, իրար հետ որոշենք ժամկետները, որ հետո չասեք, որ իշխանությունն ինքը որոշեց ժամկետները: Արտահերթ ընտրություններ անցկացնելու մեկ ձև կա՝ վարչապետի հրաժարական, երկու անգամ չի ընտրվում վարչապետ, տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություն: Եկեք պայմանավորվենք, թե ինչ ժամկետներում, որ հետո չասեք, թե իշխանությունը միայնակ որոշեց»,- ասաց Փաշինյանը: