«Այո՛, ստացել եմ առաջարկ». Շիրակը նոր մարզպետ կունենա, մասնագիտությամբ՝ վիրաբույժ․ ՀԺ

Հայկական ժամանակը գրում է․

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը շուտով կնշանակվի Շիրակի մարզպետ: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ շաբաթվա վերջին: Հավանաբար վաղը Կառավարության նիստում կհրապարակվի նրա ազատման որոշումը:

Չի բացառվում, որ նույն նիստում կհայտարարվի, որ մարզպետի պաշտոնում նշանակվում է Հովհաննես Հարությունյանը: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Այո՛, ստացել եմ առաջարկ»:

Մանրամասները՝ սկբնաղբյուր կայքում։