Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 51-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում։

Հունվարի 19-ին, տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, քրեական հետախույզները կասկածյալին Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա 300 մգ» և «Պրեգաբալին» գրառմամբ 24 հաբ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերված հաբերն իր օգտագործման համար են։
Հարուցվել է քրեական գործ։
51-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։