Լեւոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեւոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը: Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ: