Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, իսկ քաղաքացիներին ցուցաբերել օգնություն

Հունվարի 26-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։