Արցախի նախագահը ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Ընդունել եմ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել Պարգև Սրբազանին՝ Արցախին իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար և հաջողություններ մաղթել Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, մեր երկրի համար այս բախտորոշ շրջանում թեմակալ առաջնորդի կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/429787654904265