ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում

Հեղինակ MediaLab

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում: «Արմենպրես»ի փոխանցմամբ` Ալմաթիում կայացած նիստի ընթացքում նման որոշում են կայացրել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները:

«Վարչապետները նշել են, որ վերջին շրջանում հանդիպել են Մինսկում, Երևանում, Ալմաթիում: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանում, կոնկրետ քաղաքը կնշվի ավելի ուշ: Նիստը կանցկացվի ապրիլի 23-ին»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան: