Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին․ Տեսանյութ

Փետրվարի 5-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Նիդեռլանդների իրավապահ կառույցների համագործակցությունը։ Ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց փոխգործակցությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ խոսելով ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության ձևավորման մասին։
Նիկո Սխերմերսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացմանը, որն ուղղված կլինի օրենքի գերակայությանն ու հանցավորության դեմ պայքարին։

Հանդիպմանը քննարկվեցին նաև Հայաստանի ոստիկանության և Եվրոպոլի միջև համագործակցության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։