Որպես ոլորտի պատասխանատու ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից՝ նման պայմաններում ապրելու համար. Նախարարը այցելել է Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին

Այսօր այցելել եմ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին, ովքեր բնակվում են տնակներում և նախկին հանրակացարաններում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: 

«Որպես ոլորտի պատասխանատու ներողություն եմ խնդրում այդ ընտանիքներից՝ նման պայմաններում ապրելու համար։ Արվելու է առավելագույնը քայլ առ քայլ բարելավելու նման ընտանիքների կյանքի որակը», -գրել է նա։