«Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ՝ ԶՈՒ զորամիավորումներում. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ից 12-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել զենք-զինամթերքի պահպանման և օգտագործման, կապի միջոցների շահագործման, առաջին բուժօգնության ցուցաբերման ձևերն ու մեթոդները։

Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, ռազմական տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: