Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 30-ամյա Գարեն Ս.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գարեն Ս.-ն ներկայացվել է Ստեփանավանի բաժին:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
15.02.2021
Ստեփանավանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
