Սերժ Սարգսյանը գնացել է ճնշման տակ ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց նա ստում ու ստում է. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը և իր ֆեյսբուքյան էջում գրել.

«Կլինի՞ մի քիչ էլ մնամ:

Սերժ Սարսգյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահի սրա մասին:

Իսկ իրականում ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:

1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա… Բնականաբար՝ մերժվել է:

2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ… Բնականաբար՝ մերժվել է:

Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին: Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր՝ լռեիր»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10159069321368501