Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրել.«Ազատություն»

«Ազատություն» – «Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերը Հայաստանում արտադրելու մեր առաջարկը», – ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Օրեր առաջ պարետ Տիգրան Ավինյանը շեշտել էր՝ թեստավորումների քանակի ավելացումը գերակա խնդիր է, գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են դրանց տեղական արտադրության հարցը:

«Արտադրությունը հիմնված է արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ պարագաները, նյութերը կարելի է այս պահին ձեռք բերել, ունենալ բավականաչափ պաշարներ և այդ թեստերը արտադրել», – «Ազատության» հետ զրույցում նշեց Առաքելյանը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բանակցում են եվրոպական, չինական, Սինգապուրի ու Մալայզիայի արտադրողների հետ, այնտեղից հնարավոր է ներկրել թեստերի համար անհրաժեշտ նյութերը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: