Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 13 433 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածաների թիվը մեկ օրում աճել Է 13 433-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 4 139 031-ի, փետրվարի 19-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0,33 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է ավելի քան 376 686 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 18 637-ով՝ մինչեւ 3 679 949:

Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների ընդհանուր բաժինը մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 88,9 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահաբեր վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 470-ով՝ նախորդ օրվա 480-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 82 396 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 1,99 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: