Վրաստանի կառավարության նոր կազմն այսօր կներկայացվի խորհդարանին. Aliq.ge

Վրաստանի կառավարության նոր կազմն ու կառավարության ծրագիրն այսօր կներկայացվի խորհրդարանին: Ժամը 18:00-ին նշանակված խորհրդարանի բյուրոյի նիստի ընթացքում կորոշվի ինչ ժամանակահատվածում է քննարկվելու կառավարությանը վստահություն տալու հարցը:

Սահմանադրության համաձայն, խորհրդարանը 2 շաբաթվա ընթացքում պետք է վստահություն հայտնի կառավարության նոր կազմին: Իշխող կուսակցությունում նշում են, որ նոր կառավարության ձևավորման գործընթացն ավելի կարճ կտևի, քան 2 շաբաթը:

Մանրամասները՝ Aliq.ge-ում