Ամասիայի տարածաշրջանում, Քեթի, Ջաջուռ, Կապս, Ախուրյան գյուղերում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչովբեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, գյուղում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Քեթի, Ջաջուռ, Կապս, Ախուրյան գյուղերում բուք է։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։