«Անցած օրեր». Հայկ Պետրոսյանի նոր երգը՝ գրված պատերազմի օրերին

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը ներկայացրել է «Անցած օրեր» ստեղծագործությունը, որը գրել է պատերազմի օրերին:

Այս երգը բանակում եմ գրել.. Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն… այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում…Սիրելի ծնողներ խոնարհվում եմ ձեր առջև: Սիրո և երախտիքի լավագույն դրսևորումը կլինի ապահով երկիր կառուցելը ո´չ միայն ապագա սերունդների, այլ նաև մեր ծնողների համար: Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ լինենք արժանի զավակներ:Հ.Գ. Պատերազմի օրերին հայրս եկավ Արցախ` Կարմիր Շուկա , և մենք միասին թեյ խմեցինք մեր խրամատում: Իմ կյանքի ամենահիշվող և ոգեշնչող օրերից մեկն է այդ օրը: Հ.Գ.Գ. Երգի մեղեդին լսել եմ իմ լուսահոգի տատիկից: Պատերազմի տարիներին ամեն գիշեր քնելուց առաջ խնդրում էի, որ երգի ինձ համար , նա էլ երբեք չէր մերժում

Posted by Hayk Petrosyan – Հայկ Պետրոսյան on Saturday, February 20, 2021