Ադրբեջանը հայտարարել է, որ երեք մարդ է վիրավորվել պայթյունի հետևանքով

Ղարաբաղում պայթյունի հետևանքով երեք մարդ է վիրավորվել. նգրում է ՌԻԱ Նովոստին՝ հողում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

«Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Ղարաբաղում պայթուցիկներով տեղի ունեցած միջադեպի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կարկոցից մահացած Մարտիկ Երեմյանի բարեկամը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի կողմից սպանվել էր «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերության աշխատակից, Ստեփանակերտ քաղաքի՝ 1998թ․ ծնված բնակիչ Մարտիկ Երեմյանը։ Մյուս աշխատակիցների՝ Գևորգ Մելքումյանի, Գագիկ Ղազարյանի և Արմեն Սարգսյանի առողջությանը ծանր վնաս էր հասցվել:

Աղբյուր՝ Factor.am