«Էս խայտառակության համար մենք՝ հարկատուներս վճարել ենք ոչ պակաս քան 40 միլիոն դրամ»․ Միքայել Նահապետյան

Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Դե արդեն գիտեք, որ սա Աբու-Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսում մեր տաղավարն է ու նաև գիտեք, որ մենք ահավոր խայտառակ ենք եղել փաստորեն:

Քանի որ էս խայտառակության համար մենք՝ հարկատուներս վճարել ենք ոչ պակաս քան 40 միլիոն դրամ՝ առաջարկում եմ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի ու պարզի թե հատկապես ում անփության կամ դիտավորության արդյունքում ենք էս վիճակում հայտնվել:

Ու, երբ պատասխանատուները կանգնեն բանտ նստելու հեռանկարի առաջ՝ գուցե նաև կուլիսներում պատմելու փոխարեն ցուցմունք տան, թե էդ որ պաշտոնյան է մեր հաշվին իր բիզնես շահերն առաջ բրդում:

Լրացում. ցուցահանդեսը սկսվել է երեկվանից, կտևի մինչև ամսի 25-ը։ Ենթադրում եմ կեսից զենքերը տեղ կհասնեն ու ՊՈԱԿ-ը ճոխ ֆոտոներով կլծվի «քստմնելի սուտ է» օպերացիայի կենսագործմանը, իսկ Պերֆեքթ թիվին վիդեո կնկարի «Դուբայի շեյխը ցնցված է մեր ատոմային ռումբից՝ ներքին թշնամին մանթրաժ ծխում է» վերնագրով»: