Ամուսնության գրանցման արարողությունը զույգի ցանկությամբ կարող է անցկացվել Համալիրում, հանդիսավոր պայմաններում. Տեսանյութ

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  

«Ամուսնացող անձանց ցանկությամբ այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում: 

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք: 

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»,- նշել է նախարարը։

https://www.facebook.com/watch/?v=2754375554811687