Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները եւ իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։

Այլեւս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների եւ դրանց հետեւանքների մասին կրկին գնահատակններ տալը։

Փաշինյանը կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն˒ սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության˒ միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի եւ Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։

Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին, ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ