Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է

Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնությունում Գաբոյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր դարձավ Հայաստանի 2021 թվականի առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում 6 միավորով Մարիամ Մկրտչյանն,է իսկ եռյակը եզրափակում է Մարիա Գևորգյանը:

Տղամարդկանց մրցաշարը դեռևս ընթացքի մեջ է: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան համապատասխանաբար հաջորդում են Արման Փաշիկյանը (6,5 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր): Տղամարդկանց 81-րդ առաջնության ավարտին մնացել է երկու տուր: