«Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ». Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին հեռու է իրականությունից և հիմնազուրկ։ Անկախ գերեվարված անձանց կարգավիճակից Ադրբեջանի տարածքում գտնվող մեր հայրենակիցներն ենթակա են վերադարձի, և մենք շարունակաբար միջազգային բոլոր ատյաններում պնդելու ենք մեր մոտեցումները։

Եվ՛ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները պետք է ուշադրության լույսի ներքո քննեն այս հայտարարությունը և ձեռնարկեն շուտափույթ անհրաժեշտ միջոցներ Հայաստանի քաղաքացիների վերադարձն ապահովելու համար։