Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի

Թուրքիայի սեւծովյան ափին հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 57-ի, ևս 76 մարդ անհետ կորել է, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումի խոսքով ՝ 454 շենքեր խիստ վնասվել կամ ավերվել են հեղեղումներից և սելավներից:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դենմեզը նշել է, որ տարերային աղետից անմիջապես հետո առանց էլեկտրականության է մնացել 38 հազար տուն 395 բնակավայրերում, այսօրվա դրությամբ այդ թիվը նվազել է մինչև 8,8 հազար։

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 44 զոհերի մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տարերային աղետի գոտի է հայտարարել երկրի հյուսիսում գտնվող Կաստամոնու, Սինոփ և Բարտին նահանգները, որոնք տուժել են ջրհեղեղից: Տարերային աղետից տուժել է 284 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետի շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 1,7 հազար մարդ:

Մոտ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Կամուրջների փլուզման պատճառով արգելափակվել է մի շարք ավտոճանապարհներով երթևեկությունը տարերային աղետի շրջանում, այդ թվում՝ Բարտին-Կարաբյուկ մայրուղով:

Կաստամոնու նահանգի Բոզքուրտ քաղաքում սողանքի պատճառով փլվել են մի քանի բազմահարկ շենքեր։

Հայտնում է factor.am-ը։