«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կհանձնվի հավատարմագրային կառավարման։ Այս մասին կառավարության՝ օգոստոսի 6-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե որ կառույցին է վստահվելու կառավարումը։
«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք, որ այն դառնալու է պետական սեփականություն, որը կհանձնվի հավատարմագրային կառավարման»,- հայտարարել է Փաշինյանը։



















