«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չնայած դժվար վիճակին, լուծում, ի վերջո, կա

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, «Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է.

«Մեզ անհրաժեշտ է տնտեսությունն արագ ոտքի հանել։ Ինչպե՞ս։ Մասնագիտական համայնքի ամենատարբեր գնահատականներ ու առաջարկներ «ՀՀ»-ն ներկայացրել է։ Այո, հստակ ռազմավարություն է պետք, աշխատանքային պլան։ Դա էլ ենք ներկայացրել։ Հստակ է նաեւ, որ ճիշտ քայլերի համար մեզ պետք է հասկանալ, թե մեր տարածաշրջանում ինչ քաղաքատնտեսական շահեր են բախվում։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, մեր տարածաշրջանում գլոբալ շահերի «քարտեզագրում» է արել։

Օրինակ, ո՞րն է Արեւմուտքի շահը մեր տարածաշրջանում, պատերազմի հետեւանքով Թուրքիան եւ Ադրբեջանը հետագա քայլերի համար ինչ  «պլացդարմ» են ստացել եւ այլն։

Հայաստանի անելիքները հասկանալու համար տնտեսագետ Կ․ Ադոնցը նախ նշում է այն հանգամանքները, որոնց հետ մենք պարտադրված ենք հաշվի նստել․ «1. Եթե մենք շարունակում ենք անտեսել իրավիճակի լրջությունը, շարունակում ենք մնալ թույլ, գործել սխալներով, վարել անհեռատես ու աննպատակ քաղաքականություն (նախ եւ առաջ տնտեսական), ապա պետք է հստակ գիտակցենք ու հաշիվ տանք մեզ՝ սա անխուսափելիորեն բերելու է մեզ պետության կորստի։ 2. Սյունիքի եւ հատկապես՝ «Մեղրիի միջանցքի» մասով։ «Մեղրիի միջանցքը» մշտապես գտնվելու է գլոբալ խաղացողների ուշադրության կենտրոնում, պայմանավորված երեք շարժառիթներով՝ ա) հակաիրանական ուժերի (ոչ թուրքական) տեղակայման նոր «պլացդարմ» ձեւավորելու նպատակադրմամբ, բ) ադրբեջանական տարածքների ֆիզիկական միասնականացման նպատակով, գ) թուրք-ադրբեջանական տարածքները աշխարհագրորեն միավորելու նպատակով»։

Հասկանալի է, որ մեզ վրա ճնշումներ կլինեն։ Բայց, այնուամենայնիվ, լուծում, ի վերջո, կա։ Ըստ այդմ, ո՞րն է Հայաստանի անելիքը…»։