Ֆրանսիայի դեսպանը հյուրընկալվել է Հրազդանի քաղաքապետարանում

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, որը աշխատանքային այցով գտնվել է Հրազդան համայնքում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետը ու հավելել.

«Շնորհակալություն հայտնելով դեսպանին այցի համար՝ խոսքումս նշեցի, որ անչափ բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական կապը:

Ֆրանսիայի Հանրապետությունն ամենաբարդ իրավիճակներում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին. մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը:

Պարոն Լաքոթն իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ հանդիպումները լինելու են շարունակական: Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, դեսպանին ներկայացրի վերջին տարիների ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հրազդան համայնքում իրականացված աշխատանքները»: