Գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, և բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են. Ավինյանի գրասենյակ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ շուտով «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կկատարի Բաքվից ժամանաող օդանավը՝ հայ ռազմագերիներով: Այդ կապակցությամբ գերիների հարազատները հավաքվել էին օդանավակայանի մոտ: Սակայն ավելի ուշ ծնողները հայտարարեցին, որ օդանավը դատարկ է վայրէջք կատարել հայաստանյան օդանավակայանում: